img
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
FREEWAY FINANCE
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ
մեր մասին ուղարկել CV
img
Թափուր աշխատատեղ – ՀԱՇՎԱՊԱՀ
«Ֆրիվեյ ֆայնանսը» աշխատանքի է հրավիրում հաշվապահի՝ անգլերենի իմացությամբ
img

Պաշտոնը՝ հաշվապահ

Աշխատանքի սկիզբ՝ հնարավորինս շուտ

Տևողությունը՝ երկարաժամկետ, 3 ամիս փորձաշրջանով

Աշխատավայրը՝ Չարենցի 1, Երևան, Հայաստանի Հանրապետություն

Աշխատանքի նկարագրություն՝ «Ֆրիվեյ ֆայնանս» հաշվապահական գրասենյակը աշխատանքի է հրավիրում հաշվապահի՝ անգլերենի իմացությամբ

Պարտականությունները՝

  • Հաշվապահական և հարկային հաշվառման վարում ՀԾ ծրագրով
  • Հարկային և համապատասխան այլ պետական մարմիններին ներկայացվող հաշվետվությունների կազմում
  • Ֆինանսական հաշվետվությունների կազմում
  • Ընթացիկ հաշվապահական ձևակերպումների կատարում
  • Հաշիվ ապրանքագրերի դուրսգրում և հաշվառում
  • Վճարման հանձնարարականների պատրաստում և հաշվառում
  • Ապրանքանյութական արժեքների հաշվառում
  • Շփում հաճախորդ ընկերությունների ներկայացուցիչների հետ
  • Այլ գործառույթների իրականացում՝ կապված հաշվապահական հաշվառման հետ:

Պահանջվող հմտություններ`

  • Բարձրագույն կրթություն հաշվապահության կամ հարակից ֆինանսական ոլորտներում
  • Անգլերեն լեզվի գերազանց իմացություն
  • Համակարգչի և ժամանակակից տեխնոլոգիաների իմացություն
  • Տրամաբանելու, տեղեկությունը և աշխատանքային պրոցեսները արագ ընկալելու ունակություն
  • Պատասխանատվության և ազնվության զգացում, ճշտապահություն, կոնֆիդենցիալ (գաղտնի) տեղեկատվության պահպանման ունակություն
  • Թիմում աշխատելու ունակություն
  • Մանրուքների նկատմամբ ուշադրություն, համբերատարություն
  • Նշված ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
  • Հարկային և Աշխատանքային օրենսդրության իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • Ռուսերեն, պարսկերեն, գերմաներեն և այլ օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն։

Աշխատավարձը՝ Բանակցային

Դիմելու ընթացակարգը՝ Տվյալ թափուր հաստիքին դիմելու համար թեկնածուն կարող է իր ինքնակենսագրականը (CV) ուղարկել career@freeway.am էլ. հասցեին՝ նամակի առարկան (subject) տողում նշելով “հաշվապահի հաստիքի համար”: Ինքնակենսագրականը անհրաժեշտ է ուղարկել .pdf, .doc կամ .docx ֆորմատներով, ֆայլի անվանման մեջ պարտադիր նշելով դիմողի անունը (լատինատառ կամ մեսրոպատառ):

img
Երաշխավորում ենք՝
icon
Աշխատանք լավագույն պրոֆեսիոնալների թիմում
icon
Մասնագիտական աճ և նոր հմտությունների ձեռքբերում
icon
Մրցունակ աշխատավարձ
Կառուցե՛ք ձեր կարիերան «Ֆրիվեյ Ֆայնանսի» հետ։ Ուղարկե՛ք ձեր CV-ն career@freeway.am հասցեով։

 

Հարգելի՛ հաշվապահներ.

«Ֆրիվեյ Ֆայնանս» հաշվապահական գրասենյակն ընդլայնվում է՝ ձեռք բերելով նորանոր գործընկերներ։ Մենք որակյալ հաշվապահական ծառայություններ և հարկային խորհրդատվություն ենք տրամադրում ինչպես հայակական, այնպես էլ միջազգային մի շարք կազմակերպությունների։

Հաճախորդների ցանկի ընդլայնման հետ միաժամանակ մենք ընդլայնում ենք մեր թիմը որակյալ մասնագետներով։

 

img

 

Ծառայություններ
«Ֆրիվեյ Ֆայնանսի» ծառայությունների մասին ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել մեր կայք, զանգահարել +374 (60) 27 57 07 կամ այցելել մեր գրասենյակ՝ Երևան, Չարենցի 1 հասցեյով։
Հաշվապահության վարում
ՀԾ կամ 1C ներդրում, աշխատավարձերի, ծախսերի և հարկային մուծումների հաշվարկում, կազմակերպության շահերի ներկայացում հարկային և սոցապ մարմիններում…

 

Հարկային խորհրդատվություն
Հարկային օրենսդրության նրբությունների հետ կապված խորհրդատվություն։ Խորհրդատվական աջակցություն հարկային ստուգումների և հարկային վեճերի ժամանակ…
Ստուգում և վերականգնում
Սկզբնական փաստաթղթերի և հարկային հաշվետվությունների կազմման, ինչպես նաև հաշվապահության վարման ընթացքում թույլ տրված սխալների բացահայտում և շտկում…

 

Հարկային օպտիմալացում
Հարկային օրենսդրությամբ նախատեսված արտոնությունների կիրառման և բիզնես պրոցեսների օպտիմալացման միջոցով հարկային վճարումների նվազեցում…
Կապվեք հիմա՛
և վաղն արդեն ձեր հաշվապահությունը կվարեն լավագույն պրոֆեսիոնալները
img
«Ֆրիվեյ ֆայնանս»
հաշվապահական գրասենյակ
Չարենցի 1, Երևան, ՀՀ
+374 (60) 27 57 07
info@freeway.am
img